Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է

02.12.2024, 11:45
Կոնվերս Բանկն արժանացել է VISA միջազգային համակարգի «Innovation of the year» պատվավոր մրցանակին
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկն արժանացել է VISA միջազգային համակարգի «Innovation of the year» պատվավոր մրցանակին:

Այն Բանկին է հանձնվել նոյեմբերի 22-ին՝ Visa Cashless Forum-ի շրջանակում: Անվանակարգում հաղթողը որոշվել է այնպիսի չափորոշիչների հիման վրա, ինչպիսիք են նորարարական, թվային պրոդուկտների, ծառայությունների մշակումն ու ներդրումը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

«Թվային փոխակերպումը, ժամանակակից ու նորարար պրոդուկտների ներդրումը, թվային լուծումների շնորհիվ բանկային ծառայությունների որակի ու անվտանգության ապահովումը, գործընթացների արդյունավետության բարձրացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթությունն են: Շնորհակալություն ենք հայտնում VISA-ին երկարամյա համագործակցության համար և թվային փոխակերպման, նորարարական ծառայությունների և լուծումների ուղղությամբ Բանկի ջանքերը բարձր գնահատելու համար»,-ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է, որ վերջին տարիներին, թվային փոխակերպման շրջանակում, Բանկն իրագործել է մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում՝ Converse Mobile-ի թարմացված՝ ավելի լայն հնարավորություններով ու լուծումներով տարբերակի գործարկումը, С360 պրոդուկտային հարթակը, բիզնեսի ֆինանսավորման հարթակը, գործընթացների թվայնացումը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: