Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Ամերիաբանկն ամփոփել է Շիրակում ապաստանած արցախցիների աջակցության ծրագիրը (ՎԻԴԵՈ)

26.12.2023, 15:38
Ծրագրում ներառվել են միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները․ ՎԻԴԵՈ
Ամերիաբանկն ամփոփել է Շիրակում ապաստանած արցախցիների աջակցության ծրագիրը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Աջակցություն Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքներին` նրանց առաջնային կարիքների բավարարման համար. Ամերիաբանկն ամփոփել է երկու ամիս առաջ մեկնարկած ծրագիրը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «Սիրելի՛ արցախցիներ, պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք»։ Եվ այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին Ամերիա թիմն ու մեր 10-ից ավելի գործընկերները: Մենք այցելել ենք արցախցի 181 ընտանիքի, հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից և փոխանցել, որ մենք նրանց կողքին ենք:

Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին հոգատարության շղթան տարածելու, մեր գաղափարի շուրջ համախմբվելու և արցախցի մեր հայրենակիցների կողքին լինելու համար»,- ասված է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում:

Ծրագրում ներառվել են միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամի աջակցություն:

Մանրամասները` տեսանյութում:–0–