Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ամուլսարի հանքավայրը շահագործող Lydian Armenia-ն իր բաժնետոմսերի 12.5%–ը որպես նվիրատվություն փոխանցեց ՀՀ կառավարությանը

18.01.2024, 13:15
Բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելը չի ենթադրում որևէ ֆինանսական պարտավորություն պետության կողմից
Ամուլսարի հանքավայրը շահագործող Lydian Armenia-ն իր բաժնետոմսերի 12.5%–ը որպես նվիրատվություն փոխանցեց ՀՀ կառավարությանը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հաստատել է որոշումը, ըստ որի՝ որպես նվիրատվություն Հայաստանին «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ԲԸ–ից ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի 12.5% տոկոսին համարժեք բաժնետոմսերը։

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի խոսքով, բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելը չի ենթադրում որևէ ֆինանսական պարտավորություն պետության կողմից։

Նա հիշեցրել է, որ 2023թ․–ին կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկն ու ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի հետագա ուսումնասիրություններին, մշակումներին և շահագործմանը։ Մասնավորապես, ընկերությունը պարտավորվել է ներգրավել 250մլն դոլարի ներդրում, և բացի բնապահպանական նախագծերի իրագործման վճարից տարեկան մոտակա համայնքներին վճարել 7մլն դոլար։

«Հուսով ենք, որ Ամուլսարի հանքավայրը կդառնա լեռնահանքային ոլորտ նոր չափորոշիչներ ներդնելու հարթակ», – հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կսկսվի 2024թ․–ին։

2023 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են ներդնել շուրջ 150 մլն ԱՄՆ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում։ Բացի այդ, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ համաձայն հուշագրի՝ Հայաստանի կառավարությունը պետք է ստանա ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը։ Հուշագրի ստորագրումից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը ՀՀ պետական բյուջեին կապահովի տարեկան 30-40 մլրդ դրամի եկամուտ։

Մինչդեռ 2023թ․–ի դեկտեմբերի 14-ին Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ, դա պահանջում է ոչ միայն լրացուցիչ փորձաքննություններ, այլև նախագծի բնապահպանական աջակցության պլանի մշակում։–0–