Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Բիբլոս Բանկ Արմենիան և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր

10.12.2019, 20:26
Բիբլոս Բանկ Արմենիան և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր` ապահովագրության միջոցով նախաարտահանման և հետարտահանման ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ
Բիբլոս Բանկ Արմենիան և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Բիբլոս Բանկ Արմենիան և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) ստորագրեցին համագործակցության համաձայնագիր` ապահովագրության միջոցով նախաարտահանման և հետարտահանման ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից։

Այս համագործակցությունը կառաջարկի արդյունավետ լուծումներ արտահանող ընկերություններին՝ անկախ նրանից, թե արտահանողը փոքր կազմակերպություն է, թե խոշոր ձեռնարկություն: Բիբլոս Բանկ Արմենիան հնարավորություն կունենա արտահանողին տրամադրել արտահանման ֆինանսավորում, որը կապահովագրվի ՀԱԱԳ-ի կողմից: Գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս միավորել ջանքերը ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման և արտադրման ծավալները մեծացնելու և համատեղ ֆինանսական ծառայություններ ներկայացնելու գործում։

«Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն կունենան ընդլայնել հայկական ապրանքների արտահանման ծավալները»,– նշել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Վստահ եմ, որ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ի հետ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի մեծացնել ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը», – իր հերթին նշել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը։

Ընկերությունների գործունեությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։–0–