«Կոնվերս-Ֆաստ պլյուս»՝ նոր պրոդուկտ փոքր և միջին ձեռնարկատերերի համար
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակը, որի շրջանակում փոքր և միջին ձեռնարկատերներին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար, ինչը կնպաստի բիզնեսի զարգացմանն ևընդլայնմանը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:
Պրոդուկտը նախատեսված է Կոնվերս բանկի հաճախորդ չհանդիսացող ՓՄ ձեռնարկատերերի համար: Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորում տրամադրվում է բանկային հաշիվների շարժի հիման վրա:
Ֆինանսավորման առավելագույն գումարը 25 մլն դրամն է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս է:
Առաջիկայում «Կոնվերս-Ֆաստ պլյուս»-ի շրջանակում վարկավորումը հասանելի կլինի նաեւ Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակում, ինչը թույլ կտա շահառուներին ստանալ ֆինանսական միջոցներ առանց բանկ այցելելու, սեղմ ժամկետներում:
Վարկավորման մանրամասները՝ հետևյալ հղմամբ։
ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակն այստեղ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–