Հայաստանում մարտին կատարվել է անշարժ գույքի գրավի 2336 գործարք
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2020թ.–ի մարտին կատարվել է անշարժ գույքի գրավի 2336 գործարք, նշվում է Կադաստրի կոմիտեի հաշվետվության մեջ։
2019թ.–ի մարտի ցուցանիշների համեմատ` գործարքների թիվը կրճատվել է 17,6%–ով, իսկ 2020թ.–ի փետրվարի համեմատ` ավելացել է 5,8%–ով։
Հաշվետու ժամանակահատվածում առավել մեծ թվով գործարքներ գրանցվել են Երևանում` ընդհանուր թվի 52,2%–ը, նվազագույնը` Վայոց Ձորի մարզում` 0,8%։
Միաժամանակ Կոտայքի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 10,6%–ը, Արարատի մարզում` 7,5%–ը, Արմավիրի մարզում` 5,6%–ը, Լոռու մարզում ` 5,4%–ը, Շիրակի մարզում` 5,1%–ը, Սյունիքում` 4%–ը, Արագածոտնի մարզում` 3,1%–ը, Գեղարքունիքի մարզում` 3%–ը, իսկ Տավուշի մարզում` 2,7%–ը։
Անշարժ գույքի գրավով կատարված գործարքների ընդհանուր թվի 53,6%–ը կապված է բնակարաններ հետ, 25,4%–ը` մասնավոր բնակելի տների հետ, 9,4%–ը` հանրային նշանակության շինությունների հետ, 8,6%–ը` հողի, 2,3% –ն`արդյունաբերական նշանակության շինությունների և 0,6%–ն `ավտոտնակների հետ։–0–