Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն և Երեմյան Փրոջեքսթը կիսում են միևնույն տեսլականը՝ պարենի արժեշղթաների կարևորության վերաբերյալ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

29.12.2021, 10:00
ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել է «Երեմյան Փրոջեքսթ»-ի՝ Վայոց Ձորում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ՄԱԿ-ի ՊՀԾ-ն և Երեմյան Փրոջեքսթը կիսում են միևնույն տեսլականը՝ պարենի արժեշղթաների կարևորության վերաբերյալ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Պարենային արժեշղթաները կարևոր դեր ունեն Հայաստանում աղքատության և թերսնման մակարդակի նվազեցման, և միևնույն ժամանակ երկրում պարենային ապահովության բարձրացման համար։ Նպատակ ունենալով մեծացնել պարենային ազգային ապահովությունը և դրանով իսկ նպաստել երկրի տնտեսական աճին՝ 2019 թվականից սկսած՝ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը (ՊՀԾ) ներդրումներ է կատարել Հայաստանի պարենային արժեշղթաներում։

Պարենամթերքի որակի և անվտանգության ապահովման նպատակով «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը ևս նույն թվականից մեկնարկել և իրագործում է «Սերմից` սեղան» մոտեցման վրա հիմնված բիզնես-զարգացման նոր ռազմավարություն, ինչը հատկապես կարևորվում է ՊՀԾ-ի առաքելության համատեքստում։

Կարևորելով մասնավոր հատվածի կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը պարենային արժեշղթաներ ստեղծելու գործում՝ ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել է «Երեմյան Փրոջեքսթ»-ի՝ Վայոց Ձորում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա։

Еремян

Այցի ընթացքում Ելենա Միլոշևիչը շրջել է ֆերմայով և ծանոթացել ինչպես արտադրության գործընթացին, այնպես էլ սպասվող ծրագրերին։ Բացի այդ, ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը և «Երեմյան Փրոջեքսթ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը քննարկել են միմյանց հետ հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Еремян

«Սերմից՝ սեղան»-ը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորագույն մոտեցում է,  որով աշխարհում առաջնորդվում են պարենի և գյուղատնտեսության ոլորտների մի շարք կազմակերպություններ։ Այն հնարավորություն է տալիս կազմակերպություններին  վերահսկել սննդի արտադրության ամբողջ շղթան՝ սերմի ցանումից մինչև պատրաստի արտադրանքի սեղան հասնելը, և ստեղծել որակյալ պարենամթերք։

«Սերմից՝ սեղան»-ը ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի պարենային ազգային ապահովության խթանման ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից է, քանի որ միտված խթանել պարենային ապահովությունը՝  կառուցելով տեղական արտադրության վրա հիմնված սննդի արժեշղթաներ։-0-