Рейтинг@Mail.ru
USD
384.81
EUR
441.42
RUB
4.9089
GEL
141.22
2025 թ. հունիսի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր

22.02.2024, 10:30
Արդշինբանկն աշխատում է RIA վճարային համակարգի հետ սկսած 2009 թվականից: 2023 թվականի ընթացքում Բանկը սպասարկել է շուրջ 86,000 հատ փոխանցում
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Արդշինբանկն աշխատում է RIA վճարային համակարգի հետ սկսած 2009 թվականից: 2023 թվականի ընթացքում Բանկը սպասարկել է շուրջ 86,000 հատ փոխանցում:

RIA-ն դրամական փոխանցումների ոլորտում աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Համակարգի ծառայությունները հասանելի են աշխարհի շուրջ 160 երկրների 507,000 և ավելի կետերում:

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (B+ (Positive)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է RegS/144A ֆորմատներով եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–