Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Թվայնացումն ու փոխակերպումը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր օրակարգ է․ Ամերիաբանկ

04.04.2024, 10:14
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը հայտարարեց, որ մոտ 7-8 տարի բանկը գտնվում է թվային փոխակերպման գործընթացում, որից վերջին 2-3 տարիները շատ ինտենսիվ են եղել
Թվայնացումն ու փոխակերպումը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր օրակարգ է․ Ամերիաբանկ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը հայտարարեց, որ մոտ 7-8 տարի բանկը գտնվում է թվային փոխակերպման գործընթացում, որից վերջին 2-3 տարիները շատ ինտենսիվ են եղել։ 

«Մեր պատկերացմամբ, դասական բանկերը և, մասնավորապես, մեր բանկը դարձել է ֆինտեխ ընկերություն։ Գործարքների 90%-ն իրականացվում է մասնաճյուղերից դուրս, վաճառքի և ծառայությունների 50%-ից քիչ պակասը՝ թվային եղանակով, սակայն այս տեմպը ևս արագ փոխվում է։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ վաճառքների ավելի քան 60%-ը կիրականացվի մասնաճյուղերից դուրս»,- ասաց Բարսեղյանը Doing Digital 2024 ֆորումում։

Նա նաև նշեց, որ փոքր և միջին բիզնեսին տրամադրվող վարկերի 95%-ը թվային է, իսկ մանրածախ վարկերի միայն 5%-ն ունի թղթային բաղադրիչ:

Բարսեղյանը հայտարարեց, որ թվային փոխակերպումը պարտադիր ցուցանիշ է, առանց որի ցանկացած բիզնեսի համար դժվար կլինի գրանցել բարձր ցուցանիշներ։ Նա հավելեց, որ օգտատերերի ադապտացիան տեղի է ունենում ավելի արագ, քան ակնկալում էին բանկում։–0–