Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Wildberries–ը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում և գործարկում է նոր նախագիծ

07.07.2023, 13:18
Wildberries–ը նախտեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում և գործարկում է նոր նախագիծ, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Wildberries–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը, ով այցով գտնվում է Երևանում
Wildberries–ը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում և գործարկում է նոր նախագիծ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Wildberries–ը նախտեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում և գործարկում է նոր նախագիծ, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Wildberries–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը, ով այցով գտնվում է Երևանում։

«Հիմա լավ աճ ենք գրանցում, ունենք մեծ թվով ստացման կետեր, որը կազմում է բարձր ցուցանիշ մեկ մարդու հաշվարկով», – ասաց Բակալչուկը` դժվարանալով նշել հստակ թիվը։

Նա տեղեկացրեց, որ մարքեթփլեյսը հիմնականում ներկայացված է Երևանում և մոտակա շրջաններում, բայց ավելի շատ զարգանալու ցանկություն կա։

«Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում հանդիպման ժամանակ մենք թարմացրել ենք մեր ռազմավարական պայմանավորվածությունները Հայաստանի փոստի հետ («Հայփոստ», խմբ.)։ Ուզում ենք նրանց հետ գործարկել նախագիծ, որը կօգնի ուժեղացնել ներթափանցումը երկրի բոլոր բնակավայրեր, իսկ հեռավոր բնակավայրերի ձեռներեցներին թույլ կտա մուտք գործել մեր հարթակ։ Փոստն այս հարցում առանցքային դեր կունենա», – ասաց Բակալչուկը։

Նա նշեց, որ հայաստանյան այցի նպատակն է տեսնել, թե ինչ է այստեղ կատարվում։

«Տեսնում ենք, որ հիմա լոգիստիկայի հետ կապված դժվարություններ կան, քանի որ մեր հարթակի ապրանքների նկատմամբ պահանջարկը մի քանի անգամ ավելացել է։ Ունենալով հնարավորություններ` մենք չենք կարողանում հաղթահարել դժվարությունները, և համապատասխանաբար դա առաջացնում է գնորղների դժգոհությունը։ Մեզ համար դա ևս լավ չէ, երբ մեծ ներուժ ունեցող երկրի ցուցանիշները խախտում են ընդհանուր վիճակագրությունը։ Մեր ընկերության քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք ավելի շատ ամրապնդել մեր համագործակցությունն այն երկրների հետ, որտեղ գործունեություն ենք ծավալում, մասնավորապես սկսել ենք լոկալ թիմեր հավաքել», – ասաց Բակալչուկը։

Նա նաև մեկնաբանեց ՌԴ–ից Հայաստան որոշ ապրանքների, մասնավորապես` պարենային ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, մշտապես հարցեր ենք լուծում։ Կարծում եմ, որ առաջիկայում, եթե եղել են ինչ–որ խնդիրներ, կհարթվեն», – ասաց Բակալչուկը։

Նրա խոսքով, խնդիրներն ավելի շատ կապված են ոչ թե լոգիստիկայի, այլ փաստաթղթերի ձևակերպման հետ։

«Մենք միշտ կողմ ենք Մաքսային միության (ԵԱՏՄ, խմբ.) ներսում ստանդարտների ներդաշնակեցմանը, քանի որ չնայած, որ մենք միություն ենք, յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, և միշտ չէ, որ ստացվում է ամեն ինչ անել հարթ ու անխոչընդոտ, դա հատկապես դրսևորվում է առցանց առևտրում, երբ հաճախորդը սպասում է իր պատվերին կոնկրետ ժամկետում», – ասաց Բակալչուկը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի ամեն 6–7–րդ բնակիչ օգտվում է Wildberries–ի ծառայություններից, վաճառքները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 4 անգամ։ Հայաստանից հարթակ են մուտք գործում բացառիկ ապրանքներ` քաղցրավենիքից մինչև մանկական հագուստ և կոշկեղեն։ Այս պահին Wildberries–ում գրանցված է մոտ 2 հազար ընկերություն Հայաստանից, որից ակտիվ գործում է մոտ 300–ը, բայց նկատվում է աճ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2023թ.–ի մայիսի վերջի տվյալներով` Wildberries–ի գործընկերային և և սեփական ստացման կետերի ընդհանուր թիվն աճել է` հասնելով 271–ի։–0–