Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևան քաղաքի և Լենինգրադի մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորում կանցկացվի Երևանում հոկտեմբերի 16–ին

10.10.2013, 17:15
Բիզնես ֆորում  (կոնտակտների բորսա) կանցկացվի Երևանում հոկտեմբերի 16–ին`  Երևան քաղաքի  և Լենինգրադի մարզի գործարարների մասնակցությամբ, հայտնում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությունը։
Երևան քաղաքի  և Լենինգրադի մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորում  կանցկացվի Երևանում հոկտեմբերի 16–ին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բիզնես ֆորում  (կոնտակտների բորսա) կանցկացվի Երևանում հոկտեմբերի 16–ին`  Երևան քաղաքի  և Լենինգրադի մարզի գործարարների մասնակցությամբ, հայտնում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությունը։

Բիզնես–ֆորումի շրջանակներում Երևանի և Լենինգրադի մարզի ԱԱՊ–ների միջև կստորագրվի համագործակցության մասին համաձայնագիր:

Լենինգրադի մարզի գործարար պատվիրակությունը` Լենինգրադի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ռաշիդ Իսմայիլովի  գլխավորությամբ, կայցելի Երևան հոկտեմբերի 15-18–ը։

Պատվիրակության կազմում են այնպիսի ոլորտների ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես անշարժ գույքի ծառայություններ, խորհրդատվություն,
Մաքսային ձևակերպումներ և լոգիստիկա, արտաքին առևտրային գործունեություն, վենտիլյացիոն և տաքացուցիչ սարքավորումների արտադրություն, շինարարություն, շինանյութերի  արտադրություն, ավտոսերվիս, գյուղատնտեսության սպասարկում, մանրածախ առևտուր, հիմնարկներին կից ճաշարանների աշխատանք, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրություն, գինու – կոնյակի գործարան, համալիր ավտոմատիզացման կառավարման համակարգեր, էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն, էլեկտրական ենթակայանների արդիականացում, շինարարական նոր տեխնոլոգիական լուծումներ։ -0-