Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում

06.03.2017, 14:55
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում։
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» ընկորությունների խմբի նախագահ և հիմնադիրն է, ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում։

Սամվել Կարապետյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 394-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գործակալությունը գնահատել է 4,36 մլրդ դոլար: 2016 թ.-ի դրությամբ նա զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակի 549-րդ հորիզոնականը և 28-րդ տեղը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում` ըստ Forbes ամսագրի:

Bloomberg–ի վարկանիշը գլխավորել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 85,6 մլրդ դոլարով: Առաջատար եռյակում են ներառվել նաև ներդրող Ուորեն Բաֆեթը` 78,9 մլրդ դոլարով և հեռուստահաղորդակցությունների մագնատ Կառլոս Սլիմը` 53 մլրդ դոլարով: –0–