Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ամերիաբանկի օգնությամբ այսուհետ հնարավոր է կնքել ԱՊՊԱ պայմանագիրն առցանց, ինչը 5%-ով ավելի մատչելի է

13.03.2019, 17:22
Ամերիաբանկն առաջարկում է ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում:
Ամերիաբանկի օգնությամբ այսուհետ հնարավոր է կնքել ԱՊՊԱ պայմանագիրն առցանց, ինչը 5%-ով ավելի մատչելի է

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն առաջարկում է ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այն արագ է ու հարմար և իրականացվում է ընդամենը 5 պարզ քայլի միջոցով.

·        Պետք է մուտք գործել Ամերիաբանկի կայք:

·        Անցնել առցանց ԱՊՊԱ-ի կնքման` համապատասխան հղումով:

·        Տվյալների որոնման համար մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի համարը և մեքենայի հաշվարման համարանիշը, որից հետո համակարգը ավտոմատ կներմուծի ձեր անձնական տվյալները:

·        Ընտրել մեքենայի շահագործման նպատակը, լրացրնել ձեր բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը: Անհրաժեշտության դեպքում ընտրել ԱՊՊԱ-ի ժամկետը:

·        Ընտրել ապահովագրական ընկերությունը, հաստատեք մուտքարված տվյալները և ավարտեք վճարումը։

Նշվում է նաև, որ ԱՊՊԱ-ի պայմանագրի վկայագիրը և վճարման անդորագիրը անմիջապես կուղարկվեն ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

Բանկից հայտնում են, որ առցանց ԱՊՊԱ-ն 5 տոկոսով ավելի մատչելի է:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0-