Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Ծառայությունների առևտրի ոլորտը կարող է դառնալ տնտեսության զարգացման լոկոմոտիվը. HSBC Բանկ Հայաստան

15.06.2016, 15:26
Ծառայությունների առևտրի ոլորտը կարող է դառնալ տնտեսության զարգացման լոկոմոտիվը, չորեքշաբթի ասաց HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը։
Ծառայությունների առևտրի ոլորտը կարող է դառնալ տնտեսության զարգացման լոկոմոտիվը. HSBC Բանկ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Ծառայությունների առևտրի ոլորտը կարող է դառնալ տնտեսության զարգացման լոկոմոտիվը, չորեքշաբթի ասաց HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդների պարգևատրման արարողության ընթացքում։

նդրադառնալով այսօրվա միջազգային առևտրի ոլորտի տենդենցներին, ըստ Քլեմենցի, այսօր այն ավելի շատ ծառայությունների առևտուր է, որոնց փոխադրումն իրականացվում է ինտերնետի միջոցով, մինչդեռ 20-րդ դարի սկզբին միջազգային առևտուր ասելով պատկերացնում էին արկղերով բեռնված շոգենավ, որ փոխադրումներն իրականացնում էր օվկիանոսով:

Նա նշեց, որ, ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության, ծառայությունները՝ սպառողներին հասցվող ոչ շոշափելի ապրանքները, կազմում են աշխարհի տնտեսությունների ամենախոշոր և արագ աճող բաղադրիչը:

«Ծառայությունների առևտուրը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը և որոշ զարգացած երկրներում ՀՆԱ-ի 80%-ը: Այն արագորեն աճում է ինչպես զարգացող խոշոր շուկաներում՝ օրինակ Չինաստանում, այնպես էլ Հայաստանում», – ասաց Քլեմենցը։

Նա ընդգծեց, որ ծավալների աճ կարելի է տեսնել Հայաստանում ծառայությունների առևտրի հետևյալ ոլորտներում՝ կացության կազմակերպում, զվարճություններ և հանգիստ, ինչպես նաև տեղեկատվություն և կապ:

«Աշխարհում տնտեսական դանդաղ աճի և արդյունաբերական տվյալների տխուր պատկերի ֆոնին՝ծառայությունների առևտուրը այն լուսավոր կետն է, դեպի ուր արժե ուշադրություն սևեռել», – ասաց Քլեմենցը։ 

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

2016 թ.–ի մարտի 31–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 256,6 մլրդ դրամ ($1-478,82 դրամ)։–0–