Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում

24.09.2024, 10:23
Կոնվերս Բանկը գործարկում է արշավ իր C360 NEO, C360 ULTRA և C360 ELITE փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդների համար
Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը գործարկում է արշավ իր C360 NEO, C360 ULTRA և C360 ELITE փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդների համար, հայտնում է Կոնվերս բանկի մամուլի ծառայությունը։

Արշավին մասնակցելու համար բավարար է 2024 թվականի սեպտեմբերի 23-ից 2024 թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ կատարել առնվազն 30,000 ՀՀ դրամի ընդհանուր չափով գործարք կամ գործարքներ: Արժեքավոր նվեր կստանա արշավի պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր 360-րդ հաճախորդը:

Գլխավոր մրցանակը էլեկտրամոբիլ է: 2-11-րդ մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 360$-ին համարժեք ՀՀ դրամ: Հաջորդող յուրաքանչյուր 360-րդ մասնակցի համար նախատեսված է խրախուսական մրցանակ:

Արշավի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին:

Արշավի մանրամասները, 010511211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: