Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Երկու հայազգի գործարար ներառվել է Forbes-ի 88 միլիարդատերերի վարկանիշում

21.04.2022, 18:41
Միլիարդատերերի մեծամասնության ունեցվածքը մեկ տարում նվազել է։ Առաջին տասնյակում նվազում է գրրանցվել բոլորի մոտ
Երկու հայազգի գործարար ներառվել է Forbes-ի 88 միլիարդատերերի վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայազգի երկու գործարար ներառվել են ռուսաստանաբնակ 88 միլիարդատերերի 2022թ.–ի վարկանիշում` ըստ Forbes–ի։

Badoo ինտերնետաին ծանոթությունների ծառայության հիմնադիր, մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) զբաղեցրել է Forbes–ի վարկանիշի 42–րդ հորիզոնականը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 2մլրդ դոլար։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը զբաղեցնում է 82–րդ հորիզոնականը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 1,1մլրդ դոլար։

Միլիարդատերերի մեծամասնության ունեցվածքը մեկ տարում նվազել է։ Առաջին տասնյակում նվազում է գրրանցվել բոլորի մոտ։–0–