ՀՀԿ–ն առաջարկում է պայմաններ ստեղծել «ստվերում» աշխատողների իրավունքները պաշտպանելու համար
03.02.2014,
18:44
Հայաստանի հանրապետական կուսակցությունը երկուշաբթի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքի լրացումները, որոնք «ստվերում» աշխատողների իրավունքների պաշտպանություն են նախատեսում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը երկուշաբթի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքի լրացումները, որոնք «ստվերում» աշխատողների իրավունքների պաշտպանություն են նախատեսում։
Օրինագծի հեղինակների թվում խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն է և Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Փաստաթղթի համահեղինակներից մեկի` ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի խոսքով` փոփոխությունները թույլ են տալիս աշխատակցին դատարան դիմել և որպես ստաժ հաշվարկել փաստացի աշխատանքի ամբողջ ժամանակահատվածը գործատուի` աշխատանքային պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու դեպքում։
Դատարան կարելի է դիմել գործատուի մոտ աշխատանքային գործունեության ժամանակ կամ հետո, բայց ոչ ուշ, քան մեկ տարի անց։
«Հայաստանի օրենսդրությունում չկան լիարժեք դրույթներ, որոնք աշխատողին չվճարված աշխատավարձը պահանջելու իրավունք կտային այն դեպքում, եթե գործատուն հրաժարվել է պայմանագիր կնքել։ Աշխատակիցն իր իրավունքները բողոքարկելու հնարավորություն չունի։ Մենք ցանկանում ենք այդպիսի հնարավորություն տալ»,– հավաստեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա, փաստացի զբաղվածությունը կարելի է ապացուցել տարբեր ձևերով։
«Օրինակ, ԶԼՄ–ներում լրագրողի զբաղվածությունը կարելի է ապացուցել նրա հրապարակումներով։ Սա օրինակներից մեկն է։ Այլ մասնագիտությունների դեպքում, անշուշտ, այլ ձևեր կլինեն»,– ասաց Հովհաննիսյանը։ -0-