Рейтинг@Mail.ru
USD
367.89
EUR
419.47
RUB
4.706
GEL
139.07
2026 թ. հուլիսի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Softline» ընկերության ներկայացուցիչներին

11.12.2017, 17:51
Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց կողմից Հայաստանում «Data center» (տվյալների մշակման կենտրոն) հիմնելու հնարավորությունը։
Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Softline» ընկերության  ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է «Softline» ընկերության նախագահ Իգոր Բորովիկովին և Հայաստանում «Softline»-ի գլխավոր տնօրեն Սարգիս Հարությունյանին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց կողմից Հայաստանում «Data center» (տվյալների մշակման կենտրոն) հիմնելու հնարավորությունը։

«Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը տեխնիկապես պատրաստ է քննարկելու ներկայացված ծրագրի դրույթներն ու մանրամասները։ Նախարարը համապատասխան վարչության մասնագետներին հանձնարարել է որոշակի ուսումնասիրություններից և ներկայացված բիզնես պլանին ծանոթանալուց հետո առավել ակտիվ շարունակել քննարկումները տեխնիկական բնույթի հարցերի շուրջ», - նշվում է տարածած հաղորդագրությունում: -0-