Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Փորձագետ. Հարավկովկասյան երկաթուղու խնդիրը կլուծվի 3 ամսվա ընթացքում

30.09.2019, 18:35
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը և ՌԴ տրանսպորտի նախարարությունը «եռման գործընթացում են»:
Փորձագետ. Հարավկովկասյան երկաթուղու խնդիրը կլուծվի 3 ամսվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը և ՌԴ տրանսպորտի նախարարությունը «եռման գործընթացում են»: Այդպես «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում` խոսելով «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակի և պայմանագրի հնարավոր չեղարկմանը Ռուսաստանի կողմից, նման բնութագրում տվեց Երկաթուղային հիմնախնդիրների ուսումնասիրության ինստիտուտի փորձագիտական խորհրդի նախագահ Պավել Իվանկինը:

Սեպտեմբերի 20-ին RTVI-ն հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերութունը պատրաստվոմ է լուծարել Հայաստանի իշխանությունների հետ կնքված պայմանագիրը, քանի որ ՀՀ իշխանությունները արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղով: Ռուսական երկաթուղիներ ընկերության հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ լարվել են անցկացված խուզարկությունների և հարուցված քրեական գործերի պատճառով:

«Այսօր Հարավկովկասյան երկաթուղու ընկերության գրասենյակը կաթվածահար է եղել, փաստաթղթերը մասնակիորեն հանվել են և չեն վերադարձվում, հայկական կողմի հիմնական դժգողություններն են, որ պայմանագրի շրջանակում եղել է միջոցների ոչ նպատակային օգտագործում, սակայն ոչ մի ապացույց դեռ չկա», - հայտարարեց փորձագետը:

Ըստ Իվանկինի, հայկական կողմին ոչ մի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, սակայն միաժամանակ իրականացվում է ճնշում, «գումարներն աճում են (հայկական կողմի պահանջները – խմբ.). ամեն ինչ սկսվել է ծիծախելի գումարներից, իսկ հիմա խոսում են արդեն 60 մլն դոլարի մասին»:

Միաժամանակ նա նշեց, որ պայմանագրի պահանջները բավականին թափանցիկ, և եթե կան հավակնություններ, ապա «կարելի է ուսումնասիրել հոդվածները»:

«Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ Հարավկովկասյան երկաթուղում Ռուսաստանի կողմից երեք անգամ եղել է ղեկավարության փոփոխություն և կարող են լինեն որոշ, այսպես կոչված, կառավարման սխալներ, ապա այդ ամենը հիմնականում կապված է կոնցեսիայի սեփականատիրոջ պահանջի հետ, այսինքն Ռուսական երկաթուղու կողմից Հարավկովկասյան երկաթուղի ընկերության նկատմամբ: Սակայն Հարավկովկասյան երկատուղու պարտավորությունների կատարման շրջանակում հայկական կողմի նկատմամբ խախտումներ երբեք չեն եղել», - հայտարարեց փորձագետը:

Նա նշեց, որ մինչև Հայաստանում կառավարության փոփոխությանը բոլոր հարցերը դիտարկվում էին միջկառավարական մակարդակում և «դա միշտ բոլորին գոհացնում էր»:

«Եվ այդ վերադարձը և Հարավկովկասյան ընկերության վրա գործադրված ճնշումը: Նման իրավիճակում, երբ ներկայացված չեն մեղադրական եզրակացություններ, գրեթե անհնար է իրականացնել կոնցեսիոն պարտավորություններ», - ասաց Իվանկինը:

Ըստ նրա, այս հարցը կլուծվի մինչև տարվա վերջ:

«Դատելով զարգացումներից, այս իրավիճակը չի ձգձգվի տարիներով, և պետք է հասկանալ, որ անցել է արդեն մեկ տարի ինչ սկսվել է այս իրավիճակը, և հետագայում Ռուսաստանը կարող է արդեն ստանալ Հայաստանի իրական դժգողությունները` պայմանագրի դրույթների չկատարման պատճառով, և այդ դեպքում կարող են ի հայտ գալ տուգանքներ: Այդ իսկ պատճաով ռոսական կողմը ցանկանում է առաջ անցնել և առիթ չտալ հայկական կողմին հայտարարել պայմանագրի կետերի չկատարման մասին», - ասաց փորձագետը:

Ըստ նրա, եթե իրավիճակը անհեթեթության հասնի, և պայմանագիրը լուծարվի, ապա Հայաստանը երկու տարբերակ կունենա. կամ Հարավկովկասյան երկաթուղուց հետ վերցնել շարժակազմը վարձակալությամբ `գնման իրավունքով կամ առանց դրա, կամ գնել այն որևէ այլ տեղից:

Ամեն դեպքում, ինչպես նշեց Իվանկինը, Հայաստանի համար դա բավականին լուրջ հավելյալ ծախսեր են` հաշվի առնելով փոխադրումների այն ծավալի բացակայությունը, որը ֆինանսական առումով թույլ կտար տեսնել այդ նախագծերի փոխհատուցման ժամկետները:

«Իրավիճակը պետք է ինչ-որ կերպ վերականգնել, որպեսզի դա տեղի չունենա: Եթե Հայաստանի կողմից պատասխան քայլեր ձեռնարկվեն` կոնցեսիոն պայմանագրի պահպանման և գործունեության շարունակման համար, ապա խոչընդոտներ Ռուսաստանի կողմից չեն լինի, սակայն եթե ամեն ինչ հասնի աբսուրդի, ապա մոտավորապես 3-ից 6 ամիս ժամկետում երկաթուղում որոշակի կոլլապս կլինի», - հայտարարեց Իվանկինը:-0-