Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Air Armenia–ն չի մեկնաբանում ընկերության նոր սեփականատերերի մասին տեղեկությունը

15.12.2014, 17:46
Air Armenia ընկերության ներկայացուցիչը չի մեկնաբանում ընկերության նոր սեփականատերերի մասին տեղեկատվությունը։
Air Armenia–ն չի մեկնաբանում ընկերության նոր սեփականատերերի մասին տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Air Armenia ընկերության ներկայացուցիչը չի մեկնաբանում ընկերության նոր սեփականատերերի մասին տեղեկատվությունը։
 
Armnews հեռուստաընկերության կայքում երկուշաբթի հաղորդում է տեղադրվել այն մասին, որ Air Armenia ավիաընկերությունում լուրջ փոփոխություններ են սպասվում, փոխվել է սեփականատերը, ով կներկայացվի մոտ օրերին։ Հեռուստաընկերության հաղորդմամբ` նոր տերերն արտասահմանից են, բայց ոչ Ռուսաստանից։

«Առայժմ առանց մեկնաբանությունների։ Երկու–երեք օրից ընկերությունը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության ներկայացուցիչը։

Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը հոկտեմբերի վերջին որոշում է կայացրել կտրուկ քայլեր կատարել ֆինանսների վերակազմավորման և թռիչքների ժամանակացույցը փոխելու ուղղությամբ։ Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ` ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն Air Armenia–ում առկա խնդիրների մասին հանգեցրել է վաճառքների նվազման 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը մոտեցել է կրիտիկական նվազագույնի։

«Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնանկացման ընթացակարգի մեկնարկից հետո (2013 թվականի ապրիլի 1) Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցել է ուղևորափոխադրումների իրականացման։ -0-