Ամերիաբանկի կողմից ֆինանսավորվող ջերմոցը կբացվի Գողթ գյուղում
14.05.2015,
17:39
Կոտայքի մարզի Գողթ գյուղում կբացվի 10.5հա մակերես ունեցող ջերմոց, որի ֆինանսավորման գերակշիռ մասն իրականացվել է Ամերիաբանկի կողմից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոտայքի մարզի Գողթ գյուղում կբացվի 10.5հա մակերես ունեցող ջերմոց, որի ֆինանսավորման գերակշիռ մասն իրականացվել է Ամերիաբանկի կողմից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկը` ջերմոցային տնտեսություններն Ամերիաբանկի ուշադրության կիզակետում են:
Ջերմոցի կառուցումը «Արմյանսկի ուրաժայ ՍՊԸ» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2014թ.-ից: Ընդհանուր առմամբ կատարվել են 30 հա հողային աշխատանքներ, սակայն, ինչպես նշվեց, առայժմ գործարկվելու է միայն 10.5 հա մակերեսով ջերմոց:
Գողթի ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարաբոստանային կուլտուրաներ` առավելապես լոլիկ, պղպեղ և վարունգ, որը գրեթե ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Նշենք, որ այս ջերմոցային տնտեսության բացմամբ կստեղծվի 300 աշխատատեղ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գյուղատնտեսությունը 2010թ.-ից հանդիսանում է ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը: 2014թ.-ին ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 19.3%: Վերջին տարիներին այս ոլորտի զարգացման հարցում մեծ դեր է ունեցել արդյունաբերական գյուղատնտեսության, մասնավորապես` այգեգործությանը, ձկնաբուծությանը և, հատկապես, ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Վերջինիս վարկավորման գծով Ամերիաբանկի վարկային պորտֆելը բանկային համակարգում մեծությամբ առաջինն է. այն կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Բանկի ակտիվները 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել են 385,8 մլրդ դրամ (անկում`3,5%), պարտավորությունները` մոտ 342 մլրդ դրամ (անկում` 4,3%), ընդհանուր կապիտալը` 43,75 մլրդ դրամ (աճ` 3,3%)։ Բանկի զուտ շահույթը 2015թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 1,5 մլրդ. դրամ` 2014թ. առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 1,7 տոկոսով։ ($1 – 480,74 դրամ է)։ -0 –