Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Ամերիաբանկը պատրաստվում է ընդլայնել ծառայությունների ցանկը՝ դուրս գալով ֆինտեխի շրջանակից

10.03.2023, 23:01
Ամերիաբանկը պատրաստվում է դուրս գալ ֆինտեխի տրամադրման շրջանակներից և ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը
Ամերիաբանկը պատրաստվում է ընդլայնել ծառայությունների ցանկը՝ դուրս գալով ֆինտեխի շրջանակից
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը պատրաստվում է դուրս գալ ֆինտեխի տրամադրման շրջանակներից և ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը։

«Այժմ առաջարկվող ծառայությունները վերաբերում են բոլոր հաճախորդներին: Հետագա ծառայությունները վերաբերելու են որոշակի հատվածին՝ հաշվի առնելով տարբեր կարիքներ՝ բանկային հաշվապահությունից մինչև մարքեթինգային ծառայություններ, որոնք այժմ առավել լպահանջված են: Նույնիսկ ամենափոքր ընկերությունները հասկացել են, որ պետք է զբաղվի մարքեթինգով, SMM-ով, բայց չգիտեն՝ ինչպես»,- ասաց Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը։

Նրա խոսքով, ուսումնասիրության արդյունքների հիման վրա բանկը կընտրի ծառայություն, որը շուտով կտրամադրվի, բայց հետագայում կառաջարկվեն նաև այլ ծառայությոններ:

«Ծառայությունները կարող են լինել և՛ ֆինանսական, և՛ ոչ ֆինանսական, սա կարևոր է նշել: Ձեռներեցի կյանքում ամեն ինչ չէ, որ կապված է ֆինանսական ծառայությունների հետ, կան բազմաթիվ խնդիներ սկսած խորհրդատվությունից մինչև մարդկային ռեսուրսների կառավարում, որոնք ֆինանսական չեն, բայց դիտարկվում են մեր կողմից»,- ասաց բանկի ներկայացուցիչը։

«ԱՌԿԱ»-ի թղթակցի ճշտող հարցին, թե արդոք դա նշանակու՞մ է, որ Ամերիաբանկը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը և ֆինտեխ շուկայից անցնել ծառայությունների ավելի լայն շրջանակի, Քարամյանը պատասխանեց, որ վերջնական նպատակը հաճախորդին ծառայություններ մատուցելն է մեկ վայրում։

«Խոսքը միայն բանկային ծառայությունների մասին չէ, այլ այն բոլոր ծառայությունների, որոնց առօրյա կյանքում հանդիպում է գործարարը, որպեսզի նա կարողանա օգտվել ծառայություններից «մեկ պատուհանի» սկզբունքով և չստանա դրանք տարբեր տեղերից»,- ասաց նա։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:
Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:-0-