Անհավասար մրցակցությունը բացասական ազդեցություն է ունենում հայկական արտադրանքի որակի վրա. ՀԳՀՄ ղեկավար
14.11.2013,
16:55
Անհավասար մրցակցությունը բացասական ազդեցություն է ունենում հայկական արտադրանքի որակի վրա, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անհավասար մրցակցությունը բացասական ազդեցություն է ունենում հայկական արտադրանքի որակի վրա, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ամեն տարվա նոյեմբերի երկրորդ հինգշաբթի որակի միջազգային առաջատար կազմակերպությունների` Որակի եվրապական կազմակերպության, Ճապոնիայի գիտնականների և ճարտարագետների միության, Որակի վերահսկողության ամերիկյան միության և Որակի լատինաամերիկյան կազմակերպության (ՄԱԿ–ի աջակցությամբ) նախաձեռնությամբ նշվում է Որակի համաշխարհային օրը (World Quality Day)։ Առաջին անգամ նշվել է 1989 թվականին։
Մարկարյանի խոսքով, այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է պետական ռազմավարություն, որն այսօր Հայաստանում բացակայում է։
«Որակի գաղափարախոսությունը ենթադրում է տնտեսական որոշակի մոդելների կիրառում, որոնք կարող են թույլ տալ ապահովել այն որակը, որը մենք ակնկալում ենք»,– ասաց Մակարյանը։
Ըստ նրա, նման մոդելների կիրառումը կարող է ապահովվել անհավասար մրցակցության դեմ պայքարին ուղղված պետական ռազմավարության շնորհիվ։
Նա ավելացրեց, որ այսօր Աննդամթերքի անվտանգության պետական տեսչության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի (ՏՄՊՊՀ) կողմից ձեռնարկվող քայլերը որակի վերահսկողության և չափանիշների համապատասխանության ուղղությամբ անհրաժեշտ արդյունք չեն տալիս։
Մակարյանի խոսքով, բացի ապրանքի որակի վերահսկողությունից և անհավասար մրցակցության կանխումից, պետական ռազմավարությունը պետք է ուղղված լինի որակի հարցերում սպառողի գրագիտության բարձրացմանը։ Փորձագետի կարծիքով, սպառողը պետք է իմանա զգույշ լինելու այնպիսի տարրական միջոցների մասին, ինչպես ձեռք բերվող ապրանքի պիտանելիության ժամկետի և բաղադրության ստուգումն է։
«Առանց պետական ռազմավարության մենք չենք ստանա ապրանքի և ծառայությունների բարձր որակ, քանի որ միշտ կգտնվեն արտադրողներ, ովքեր կխախտեն որակի չափանիշները կամ կօգտագործեն մրցակցության անհավասար պայմաններ։ Դրանից կտուժի մեր արտադրությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում»,– ասաց փորձագետը։ -0