Carrefour–ը Հայաստանում առևտրի և սպասարկման միջազգային չափանիշներ կներդնի. սոցիոլոգ
12.03.2015,
15:15
Carrefour մանրածախ առևտուր իրականացնող ֆրանսիական ընկերության հիպերմարկետի բացումը Երևանում Հայաստան կբերի նոր կուլտուրա, առևտրի և սպասարկման նոր միջազգային չափանիշներ, հինգշաբթի լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Carrefour մանրածախ առևտուր իրականացնող ֆրանսիական ընկերության հիպերմարկետի բացումը Երևանում Հայաստան կբերի նոր կուլտուրա, առևտրի և սպասարկման նոր միջազգային չափանիշներ, հինգշաբթի լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
Երևանում մարտի 11–ին տեղի է ունեցել Carrefour հիպերմարկետի պաշտոնական բացումը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հուսով եմ, որ Carrefour–ի հետ Հայաստան կգան առևտրի միջազգային չափանիշներ, ինչը կարող է ազդել մրցակցային պայքարի վրա, և մյուս սուպերմարկետները կսովորեն ավելի որակյալ սպասարկել», – ասաց Ադիբեկյանը։
Նրա կարծիքով` Carrefour–ը կփորձի աշխատել «շատ վաճառք–ցածր գին» բանաձևով, այսինքն` վաճառքի քանակը կհանգեցնի բարձր շահույթի։
«Carrefour–ի բացումը Հայաստանում կարելի է դիտարկել որպես գովազդային արշավ, քանի որ չեմ կարծում, որ մեկ սուպերմարկետը նրանց բավականին շահույթ կբերի։ Այն ըստ եկամտի աշխարհում չորրորդ ցանցն է, իսկ ըստ շահույթի` զբաղեցնում է 3–րդ տեղը։ Դա նշանակում է, որ նրանց մենեջմենտը բավականին բարձր մակարդակում է», – ասաց Ադիբեկյանը։
Նա նաև նշեց, որ 2011 թ.–ին Carrefour–ը նոր ընկերություն է ստեղծել ժամանակակից մարկետինգային քաղաքականություն մշակելու համար։
«Նրանք նախատեսում են վերանվանվել Carrefour Planet։ Հայաստանը երևի արդեն 50–րդ երկիրն է, որտեղ նրանք սուպերմարկետ են բացում։ Ողջ աշխարհում դրանց ընդհանուր թիվը հասնում է 1450–ի», – ընդգծեց Ադիբեկյանը։
Carrefour SA–ն (ֆրանսերեն` «խաչմերուկ») մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատոր, որը մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։ Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի` հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013թ.–ի ընթացքում։ Carrefour–ը բացվել է մոտ 66 հազար քմ մակերես ունեցող Yerevan Mall առևտրային կենտրոնի շենքում, որի շուրջ 10 հազար քառակուսի մետրը կառուցվել է Carrefour–ի չափանիշներով։-0-