Դավիթը Յանը մտադիր է գրասենյակ բացել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արհեստական բանականության ոլորտի փորձագետ, ABBYY և Yva.ai–ի հիմնադիր Դավիթ Յանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում գրասենյակ բացելու մտադրության մասին։
«Ժամանակակից աշխարհում չկա այսպիսի հասկացողություն. «ստեղծել Հայաստանում, ստեղծել ուրիշ տեղ»։ Ստարտափները կառուցվում են ամպային տեխնոլոգիաների միջոցով։ Սրանք բոլորը միջազգային, հեռավար նախագծեր են։ Թեև մենք հիմա էլ մտածում ենք Հայաստանը մեր ներկայության վայրերից մեկը դարձնելու մասին, բայց բնակչության փոքրաթիվ և միատարր լինելը միշտ չէ, որ թույլ է տալիս ընտրություն կատարել նրա օգտին: Երկիրը պետք է ձգտի ներգրավել տաղանդավոր մարդկանց տարբեր երկրներից», – ասաց Յանը։
Որպես ստարտափերի համար ամենահեռանկային ոլորտ նա նշեց արհեստական բանականությունը։
«Նույնիսկ եթե խոսքը կենսատեխնոլոգիայի, գյուղատնտեսության, ճարտարագիտության կամ որևէ այլ բանի մասին է, այն անպայման կապված կլինի արհեստական բանականության հետ», – ասաց Յանը։
Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով