GeoProMining Gold–ը հերքում է ԶԼՄ–ների` Սոթքի հանքավայրում կատարված դժբախտ պատահարի վերաբերյալ հրապարակումը
08.11.2013,
12:55
GeoProMining Gold ընկերությունը հերքում է ԶԼՄ–ների հրապարակումը Սոթքի հանքավայրում կատարված դժբախտ պատահարի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. GeoProMining Gold ընկերությունը հերքում է ԶԼՄ–ների հրապարակումը Սոթքի հանքավայրում կատարված դժբախտ պատահարի վերաբերյալ։
«Ժողովուրդ» թերթի` հոկտեմբերի 29–ին հրապարակած հոդվածում ասվում է, որ հոկտեմբերի 27–ին Սոթքի հանքավայրում դժբախտ պատահար է գրանցվել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
«Ի պատասխան «Ժողովուրդ» թերթի 29.10.2013թ. հրապարակման (դժբախտ պատահարի վերաբերյալ) ԳեոՊրոմայնինգ գոլդ ընկերությունը տեղին է համարում տեղեկացնել, որ ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրում իբրև թե հոկտեմբեր ամսին տեղի ունեցած դժբախտ պատահարը չի համապատասխանում իրականությանը»,– նշում են ընկերության մամուլի ծառայությունից։
Սոթքի հանքավայրի Անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր իրավասության տակ գտնվող տարածքում նման միջադեպ չի արձանագրվել, և ընկերության աշխատակիցներից որևէ զոհված կամ տուժված անձ չկա:
ԳեոՊրոՄայնինգը պաշտոնական հարցմամբ դիմել է նաև Գեղարքունիքի մարզի Ոստիկանության վարչության Վարդենիսի բաժանմունք հնարավոր պատահարի մասին պաշտոնական պատասխան ստանալու համար: Ոստիկանության գնդապետ Տ.Գ. Գալոյանի կողմից տրամադրված պաշտոնական պատասխանում Վարդենիսի բնակիչ Վաչիկ Սաղաթելյանի վերաբերյալ (ում մասին խոսվում է հրապարակման մեջ) ոչ մի ահազանգ չի ստացվել բաժանմունք:
«Ուշադրություն դարձնելով մեկ այլ մերկապարանոց պնդմանը, որը տեղ է գտել տվյալ հրապարակման մեջ, այն է` ԳեոՊրոՄայնինգ Գոլդ Ընկերության կողմից հարկեր չվճարելը, բերենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալները: Ըստ այդ տվյալների 2012թ. Ընկերությունը հարկերի և այլ վճարների տեսքով պետական բյուջե վճարել է ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամ, 2013թ նոյեմբեր ամսվա դրությամբ վճարները գերազանցել են 5.5 միլիարդ դրամը: Այս կապակցությամբ ԳեոՊրոմայնինգի կողմից հարկեր չվճարելու պնդումը հերթական լրագրողական երևակայության արգասիք է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
«ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին զերծ մնալ անպատասխանատու և մերկապարանոց տեղեկատվության հրապարակումից»,– նշում են մամուլի ծառայությունից։
2001 թվականին հիմնված GeoProMining–ը միջազգային մասնավոր ընկերություն է` ոսկու և այլ մետաղների դիվերսիկացված ռեսուրսային բազայով։ GeoProMining–ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում։ -0-