Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայ գործարարները ծանոթացել են Արգենտինայի տնտեսությանն ու ներդրումային հնարավորություններին

19.10.2012, 16:28
Հայ–արգենտինյան առևտրատնտեսական համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն ու Արգենտինայի դեսպանությունը, մեկնարկեց ուրբաթ Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ–արգենտինյան առևտրատնտեսական համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն ու Արգենտինայի դեսպանությունը, մեկնարկեց ուրբաթ Երևանում։

Համաժողովի բացմանն ունեցած ելույթում Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվարոն հայ գործարարներին ներկայացրեց Արգենտինայի տնտեսական վիճակն ու ներդրումային հնարավորությունները։

Ըստ նրա, Արգենտինայի ՀՆԱ–ն 2011 թվականին ավելացել է 8.9 տոկոսով, ընդ որում ավելի մեծ աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում (9,1%), քան ապրանքների ոլորտում (7.4%)։

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ Արգենտինայում գործազրկության մակարդակը 2011 թվականին կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 6.7 տոկոսը, իսկ սպառողական գների ինդեքսը երկրում 2011 թվականին 2010–ի համեմատ ավելացել է 10.9 տոկոսով։

«Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա 2011 թվականին 2010–ի համեմատ դրանք աճել են 24 տոկոսով՝ կազմելով ավելի քան 84 մլրդ դոլար, իսկ ներկրման ծավալներն ավելացել են 31 տոկոսով` կազմելով ավելի քան 73 մլրդ դոլար»,– ասաց նա։

Դեսպանը հայտնեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2012 թվականին ՀՆԱ աճը կկրճատվի 4.4 տոկոսով, իսկ 2013 թվականին՝ 4 տոկոսով։

Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին նշեց, որ համաժողովի նպատակն է հայ ձեռնարկատերերին ծանոթացնել Արգենտինայի տնտեսությանն ու ներդրումային դաշտին՝ հասկանալու համար, թե որ ապրանքախմբերը մրցունակ կլինեն արգենտինյան շուկայում։

«Արգենտինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները սկսել են զարգանալ անկախ Հայաստանի հենց առաջին տարում, ամենահաջող ներդրողը հայազգի Էդուարդո Էռնեկյանն էր։ Ցավոք, երկրների միջև հարաբերություններն անհամաչափ են զարգանում` արգենտինյան ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսությունում կազմել է մոտ 200 մլն դոլար, ինչը չի կարելի է ասել հակառակ գործընթացի համար»,– ավելացրեց նա։

Հայաստանի ԱՎԾ տվյալներով, Արգենտինայից Հայաստանի իրական տնտեսական հատված արտերկրյա ներդրումների ներհոսքը 2012 թվականի հունվար–հունիսին 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.4 տոկոսով` մինչև ավելի քան 7.3 մլն դոլար (առանց պետական կառավարման մարմինների և բանկային հատվածի կողմից ստացված վարկերի)։ --0—