«ՀԿԵ»-ի աշխատողները ռուսաց լեզվի դասընթացներ են անցնում Ուսուցման ճանապարհային կենտրոնում
07.10.2013,
17:04
Ռուսաց լեզվի եռամսյա դասընթացներ մեկնարկեցին հոկտեմբերի 4-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Ուսուցման ճանապարհային կենտրոնում:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. ԱՌԿԱ/. Ռուսաց լեզվի եռամսյա դասընթացներ մեկնարկեցին հոկտեմբերի 4-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Ուսուցման ճանապարհային կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպած դասընթացների շնորհիվ ՀԿԵ-ի 17 մասնագետներ հնարավորության ստացան կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:
Դասընթացների մեկնարկի ժամանակ ուսանողներին ողջունեցին «ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:
Ինչպես նշեց Վիկտոր Ռեբեցը, ծրագիրն իրականացվում է երկու կառույցների միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
«Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում աշխատում են լավ մասնագետներ, որոնք կօգնեն ընկալել ուսուցանվող ծրագիրը: Իսկ ծրագրի նպատակներն են՝ անցած, բայց արդեն մոռացված նյութի հիշեցումը, տեխնիկական գրականության հետ աշխատելու ունակությունների ուսուցանումը», - ասաց Վիկտոր Ռեբեցը:
ՀԿԵ ղեկավարը հիշեցրեց, որ «Ռուսհամագործակցության» հետ համատեղ 2013 թվականի ընթացքում ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպվել Երևանում, Վանաձորում, Գյումրիում և երկաթուղու այլ տեխնիկական կենտրոններում:
Դասընթացներին մասնակցեց 350 ունկնդիր:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-