Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կվերսկսի իր աշխատանքը հոկտեմբերի 2-ից, տոմսերն արդեն վաճառքում են
23.09.2014,
14:03
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին ամսվա զույգ օրերին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին ժամը 20:20-ին:
Ճանապարհորդության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող սակագնային քաղաքականության համաձայն՝ գնացքի տոմսերի գները, նախորդ սեզոնի համեմատ, չեն փոխվել և տատանվում են 8 650-18 190 դրամի սահմանում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ($1-408,36 դոլար)-0-