Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Ինեկոբանկն իր հաճախորդների շրջանում Samsung Galaxy Tab2 10 պլանշետների խաղարկություն է անցկացրել

04.12.2013, 19:45
Ինեկոբանկը Samsung Galaxy Tab2 տասը պլանշետների խաղարկություն է կազմակերպել իր հաճախորդների համար, ովքեր դրամական միջոցներ են ուղարկել կամ ստացել բանկում գործող դրամական փոխանցումների յոթ համակարգերից մեկով։
Ինեկոբանկն իր հաճախորդների շրջանում Samsung Galaxy Tab2 10 պլանշետների խաղարկություն է անցկացրել
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը Samsung Galaxy Tab2 տասը պլանշետների խաղարկություն է կազմակերպել իր հաճախորդների համար, ովքեր դրամական միջոցներ են ուղարկել կամ ստացել բանկում գործող դրամական փոխանցումների յոթ համակարգերից մեկով։

Խաղարկությանը մասնակցելու համար հավաքվել են բանկի բոլոր մասնաճյուղերում ամսվա ընթացքում իրականացված դրամական փոխանցումների անդորրագրերը` սկսած նոյեմբերի 1–ից։ Նշված ժամանակահատվածում հավաքվել է ավելի քան 17 հազար անդորրագիր։

«Մեր հաճախորդներից շատերն օգտվում են դրամական փոխանցումների համակարգից, և մենք ցանկացանք ցույց տալ, որ բանկը խրախուսում է նրանց»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Ինեկոբանկ» ՓԲԸ–ի մանրածախ վաճառքների ծառայության պետ Արեն Նալթակյանը։ Նա ավելացրեց, որ հաճախորդներին խրախուսելու նպատակով բանկը հետագայում ևս նմանատիպ ակցիաներ կկազմակերպի։

Խաղարկության հաղթողները որոշվել են վիճակախաղի ժամանակ, որի ընթացքում բանկի հաճախորդները պտտվող վահանակից հանել են դրամական գործառնությունների կոդով դրոշմված անդորրագրերը։

Հաղթողների որոշման գործընթացի դիտարկումն իրականացրել է հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են բանկի տարբեր բաժինների երեք աշխատակիցներ և հրավիրված չորս հաճախորդներ։ Բացի այդ, ընթացքին հնարավոր է եղել հետևել առցանց ռեժիմով` blog.inecobank.am կայքում։

Կազմակերպիչները հայտնել են, որ ակցիայի հաղթողները կիրազեկվեն շահումի մասին մեկ շաբաթվա ընթացքում և կկարողանան ստանալ հավաստագրերն ու պլանշետները բանկի այն մասնաճյուղերից, որտեղ կատարել են իրենց դրամական գործառնությունները։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականի փետրվարի 7-ին։ Բանկը համագործակցում է տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց թիվը հասնում է 25-ի: Դրանց թվում են մասնավորապես IFC–ը, գերմանական DEG–ը, Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը։ Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում` Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ քաղաքներում, իսկ մյուս 8-ը` Երևանում։-0-