Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Virgin Atlantic-ը կզվարճացնի ուղևորներին համերգներով

09.08.2013, 13:21
Հայտնի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող Virgin Atlantic ավիաընկերության Little Red ստոաբաժանումը ժամանցի ծրագիր է գործարկում իր ներքին գծերում։ Մի շարք չվերթների ուղևորներին կզվարճացնեն կենդանի երաժշտությամբ և նորաթուխ աստղերի կատակերգական ելույթներով, ասվում է փոխադրողի հաղորդագրության մեջ։
Virgin Atlantic-ը կզվարճացնի ուղևորներին համերգներով
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայտնի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող Virgin Atlantic ավիաընկերության Little Red ստոաբաժանումը ժամանցի ծրագիր է գործարկում իր ներքին գծերում։ Մի շարք չվերթների ուղևորներին կզվարճացնեն կենդանի երաժշտությամբ և նորաթուխ աստղերի կատակերգական ելույթներով, ասվում է փոխադրողի հաղորդագրության մեջ։

Խոսքը դեպի Մանչեստեր և Էդինբուրգ կատարվող մի քանի չվերթերի մասին է։ Little Red ծրագիրը կգործի Էդինբուրգում անցկացվող Fringe փառատոնի շրջանակներում, որի արտիստները և կզվարճացնեն Virgin–ի ուղևորներին, հայտնում է rbc.ru–ն։

Այն մասին, թե ինչ ներկայացումներով են ուրախացնելու Little Red ընկերության հաճախորդներին, ավելի ուշ կհայտարարվի ավիափոխադրողի Facebook–ի և Twitter–ի էջերում։  Սակայն կոնկրետ չվերթերի համարները չեն նշվելու, որ ելույթն ուղևորների համար հաճելի անակնկալ դառնա։

Virgin Atlantic ավիաընկերությունը հիմնվել է 1984 թվականին։ 1999 թվականին Ռ.Բրենսոնին ենթակա Virgin Group–ը բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառել է Singapore Airlines ավիաընկերությանը 600.25 մլն ֆունտ ստերլինգով։ 2011 թվականին հատուկ հարցամն արդյունքներով, Virgin Atlantic–ը ճանաչվել է աշխարհում ամենասեքսուալ և ամենագրավիչ ուղեկցորդուհիներ ունեցող ավիաընկերություն։ Այն ժամանակ Virgin Atlantic–ին ձայն էր տվել հարցման մասնակիցների 53 տոկոսը։ -0-