Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Contour Global» ամերիկյան ընկերությունը բանակցություններ է վարում Որոտանի ՀԷԿ–ի գնման մասին

12.06.2013, 14:41
«Contour Global» ընկերությունը հաստատում է, որ բանակցում է ՀՀ կառավարության հետ՝ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«Contour Global» ամերիկյան ընկերությունը բանակցություններ է վարում Որոտանի ՀԷԿ–ի գնման մասին
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Contour Global» ընկերությունը հաստատում է, որ բանակցում է ՀՀ կառավարության հետ՝ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։ «Չնայած գործարքի պայմանները դեռևս հստակեցման փուլում են, գնման արժեքը զգալի կլինի, և կպահանջվի արտաքին՝ ոչ հայաստանյան աղբյուրներից ֆինանսավորում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Գնումը կիրականացվի «Contour Global» ընկերության սեփական միջոցներից և միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Անդրծովյան մասնավոր նեդրումային կորպորացիան (OPIC), Համաշխարհային բանկի մասը կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC):

Միաժամանակ ընկերությունից հրաժարվել են բանակցությունների տվյալ փուլում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել «ԱՌԿԱ» գործակալությանը ենթադրվող արժեքի, ավարտի ժամկետների և գործարքի պայմանների վերաբերյալ։ Ի հավելումն ամբողջական գնի՝ «Contour Global» ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել էլեկտրակայաններում հիմնական գեներատորների նորոգման նպատակով:

Ընկերությունից ընդգծում են, որ ներդրումների պահանջը հրատապ է՝ հաշվի առնելով էլեկտրակայանների տարիքը, ինչպես նաև ներդրումների սղությունը վերջին մի քանի տարիների ընթացքում: «Contour Global» ընկերությունը Նյու-Յորքում գործող` էլեկտրաէներգիա արտադրող միջազգային ընկերություն է, որն արտադրում է մոտ 3000 ՄՎՏ էներգիա 4 աշխարհամասերում գտնվող 17 երկրներում: Ընկերության 1650 աշխատակիցները կառավարում են ընկերությանը պատկանող 33 էլեկտրակայաններից բաղկացած պորտֆելը: Նշված էլեկտրակայաններում օգտագործվում է տարբեր տեսակի վառելիք, կիրառվում են տարբեր տեխնոլոգիաներ՝ ներառյալ ջրի, քամու, արևի և կենսազանգվածի միջոցով վերականգնվող էներգիայի արտադրությունը:

Հիդրոէլեկտրակայանի որոտոնյան համալիրը բաղկացած է ՀԷԿ–ի երեք փուլային կասկադից, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի տարածքում` Որոտան գետի վրա և օգտագործում են ինչպես գետաբերանի, այնպես էլ վտակների ջրերը։ Ընդհանուր սահմանված հզորությունը կազմում է 404,2 մՎտ, միջին տարեկան նախագծային արտադրանքը` 1,16 մլրդ կՎտժ։ Կասկադի էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում։ Տվյալ պահին ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը։ –0–