Ford–ը 2.3 մլրդ կծախսի իր վարկանիշը բարելավելու համար
12.02.2013,
11:05
Մեծությամբ երկրորդ ամերիկյան ավտոարտադրող Ford–ը հայտարարել է, որ դիլերական կենտրոնների թարմացման համաֆինանսավորման ծրագիր է գործարկում։ Այն դիլերները, ովքեր իրենց կենտրոնների բարելավման համար կարող են մինչև 750 հազար դոլար ներդնել, ավտոարտադրողից համապատասխան գումար կստանան։ Ծրագիրը Ford–ի համար կարող է արժենալ 2.3 մլրդ դոլար, գրում է РБК daily–ն։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մեծությամբ երկրորդ ամերիկյան ավտոարտադրող Ford–ը հայտարարել է, որ դիլերական կենտրոնների թարմացման համաֆինանսավորման ծրագիր է գործարկում։ Այն դիլերները, ովքեր իրենց կենտրոնների բարելավման համար կարող են մինչև 750 հազար դոլար ներդնել, ավտոարտադրողից համապատասխան գումար կստանան։ Ծրագիրը Ford–ի համար կարող է արժենալ 2.3 մլրդ դոլար, գրում է РБК daily–ն։
Այն դիլերները, ովքեր 2013 թվականին ցանկանում են արդիականացնել իրենց ցուցասրահները, Ford–ից այդ նպատակների համար մինչև 750 հազար մլրդ դոլար կստանան, եթե իրենք այդքան գումար ծախսեն։ Գումարի մի մասը կուղղվի դիլերական կենտրոնների արտաքին տեսքի և ներքին հարդարման թարմացմանը, սակայն միջոցների առյուծի բաժինը կծախսվի «սպառողների թվային փորձի» բարելավմանը։ Մասնավորապես, խոսքը հաճախորդներին ավտոմեքենաներ ընտրելու և պատվիրելու, ինչպես նաև իրենց դիլերի հետ պլանշետների միջոցով կապ պահելու հնարավորություն ընձեռելու մասին է։
«Մենք ուզում ենք համոզված լինել, որ մեր հաճախորդները, գալով ավտոսրահներ, սերվիսային ստորաբաժանումներ, վայելեն ցնցող ժամանակակից փորձը»,– հայտարարել է Ford–ի մարքեթեինգի, վաճառքների և ծառայությունների գլոբալ ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Ջիմ Ֆառլին ավտոմոբիլային դիլերների ամերիկյան ազգային ասոցիացիայի համագումարում։
Ընկերությունը չի հստակեցրել, թե որքան միջոցներ է մտադիր ծախսել ընկերությունն ընդհանուր առմամբ դիլերական կենտրոնների տեխնիկական թարմացման վրա։ Այնուամենայնիվ, եթե Ford–ի 3.1 հազար դիլերական կենտրոններից յուրաքանչյուրն ԱՄՆ–ում որոշի օգտվել ծրագրից առավելագույնս, ապա ավտոարտադրողը կծախսեի 2.3 մլրդ դոլար, հաշվարկել է Reuters–ը։
Վերջին տարիներին ամերիկյան ավտոարտադրողները բարելավել են իրենց արտադրանքի որակը` 2012 թվականին ավտոսիրողներն իրենց մեքենաների օգտագործման առաջին 90 օրերի ընթացքում բախվել են 102 տեխնիկական խնդիրների հետ /100 ավտոմեքենայի հաշվարկով/, վկայում են J.D. Power & Associates հետազոտական ընկերության տվյալները։ Դա 5–տոկոսանոց բարելավում է 2011 թվականի ցուցանիշի համեմատ։
Մրցակիցների ֆոնին առանձնանալու համար ավտոընկերությունները մարքեթինգային նոր լուծումներ պետք է գտնեն։ Ավտոարտադրողները վաղուց են դրդում դիլերներին ցուցասրահների բարելավմանը, սակայն վերջիններս դա չափազանց մակերեսային են իրագործում, կասկածներ ունենալով այդ ներդրումների հետ բերելու հարցում։
Ford–ի համար ցուցասրահների թարմացման հարցն արդիական է նաև այն պատճառով, որ ընկերությունը զիջում է իր դիրքերն ամերիկյան շուկայում։ Նախորդ տարվա վաճառքներն ավելացել են 4.7 տոկոսով` մինչև 2.24 մլն ավտոմեքենա, մինչդեռ ԱՄՆ ավտոշուկան աճել է 13 տոկոսով։ Արդյունքում Ford–ի շուկայական մասնաբաժինը կրճատվել է 16.8 տոկոսից մինչև 15.5 տոոկս, հաշվարկել են Autodata–ում։
Միաժամանակ դիլերները դժգոհ են ավտոարտադրողից` Ford–ին պատկանող Lincoln մակնիշը հունվարին ամսական կտրվածքով վաճառքի ամենավատ ցուցանիշն է գրանցել վերջին 32 տարիների ընթացքում, քանի որ ընկերությունը MKZ նոր մոդելի բավարար քանակ չի մատակարարել` ամերիկացիների բարձր պահանջարկն ապահովելու համար։ -0-