Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Շվեյցարական Nestle ընկերության կես տարվա շահույթը գերազանցել է կանխատեսումները

09.08.2012, 14:44
Սննդամթերք արտադրող շվեցարական Nestle Group ընկերության զուտ շահույթը աճել է 8,8 տոկոսով՝  2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում կազմելով 5,120 մլրդ շվեյցարական ֆրանկ (4,26 մլրդ եվրո), ասվում է Nestle-ի հաշվետվության մեջ, գրում է РБК-ն:
Շվեյցարական Nestle ընկերության կես տարվա շահույթը գերազանցել է կանխատեսումները
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սննդամթերք արտադրող շվեցարական Nestle Group ընկերության զուտ շահույթը աճել է 8,8 տոկոսով՝  2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում կազմելով 5,120 մլրդ շվեյցարական ֆրանկ (4,26 մլրդ եվրո), ասվում է Nestle-ի հաշվետվության մեջ, գրում է РБК-ն:

Միաժամանակ ընկերությունների վաճառքների ծավալն աճել է 7,5 տոկոսով՝ կազմելով 44,097 շվեյցարական ֆրանկ (36,7 մլրդ եվրո): Nestle-ի գործառնական շահույթն աճել է 6,3 տոկոսով՝ կազմելով 6,550 մլրդ ֆրանկ (5,45 մլրդ եվրո):

Բացի այդ, ընկերությունը հաստատել է ընթացիկ տարվա սեփական կանխատեսումը: Nestle-ն դեռ 5-6 տոկոսի մակարդակում է կանախտեսում ընթացիկ տարվա վաճառքների օրգանական աճը՝ չնայած գործառնական միջավայրի բարդացմանը՝ հատկապես զարգացող շուկաներում:

Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները զուտ շահույթը 4,9 մլրդ ֆրանկի (4,07  մլրդ եվրո) մակարդակում էին ակնկալում, վաճառքների ծավալը՝ 43,8 մլրդ ֆրանկի (36,45 մլրս եվրո) մակարդակում:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի ապրիլին շվեյցարական պարենային ընկերությունը հայտնել էր ամերիկյան Pfizer Inc-ի ակտիվները գնելու մտադրության մասին, որոնց մոտավոր արժեքը կազմում է 9 մլրդ դոլար: Դրա համար Nestle-ն ստիպված էր ազատվել  իր ակտիվների մի մասից՝ հակամենաշնորհային օրենսդրության պահանջները կատարելու կապակցությամբ:

Nestle ընկերությունը հիմնադրվել է 1866թ.-ին: Խումբն աշխարհի խոշորագույն սննդամթերք արտադրողն է: Ներկա պահին ընկերությանն է պատկանում ավելի քան 440 գործարան և արդյունաբերական ձեռնարկություն 80 երկրում: Աշխատակիցների հաստիքացուցակում շուրջ 280 հազար մարդ է ընդգրկված: Ընկերության հիմնական ապրանքանիշներն են՝ Nesquik, Nescafe, Nestea (խմիչքներ), Nestle (կաթնային ըմպելիքներ, շոկոլադ, պաղպաղակ), Maggi (խոհանոցային ապրանքներ), Kit Kat (շոկոլադե բատոններ), Purina, Friskies (տնային կենդանիների կեր): -0-