«Սովթ պապիրուս» ընկերությունը 1.5 մլրդ դրամի ներդրում կիրականացնի հիգիենայի պարագաների արտադրության համար
08.01.2026,
19:36
Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղեր 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ «Սովթ պապիրուս» ընկերությունը նախատեսում է իրականացնել 190 մլն դրամի կապիտալ ներդրում և 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել անձեռոցիկների, թղթյա սրբիչների հիգիենայի պարագաների արտադրության համար։
Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղեր 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 133 մլն դրամ։