ՀՀ ՏՄՊՊՀ–ն խախտումներ է հայտնաբերել տաքսի ծառայությունների շուկայում և զգուշացում է ներկայացրել 16 ընկերության
23.12.2013,
15:43
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) խախտումներ է հայտնաբերել տաքսի ծառայությունների շուկայում և նախազգուշացում է ներկայացրել մի շարք ընկերությունների։ Ինչպես նիստի ընթացքում նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, տաքսի ծառայություններ մատուցող 16 ընկերությունների շրջանում անցկացված դիտարկումն անբարեխիղճ մրցակցության դեպքեր է ի հայտ բերել։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) խախտումներ է հայտնաբերել տաքսի ծառայությունների շուկայում և նախազգուշացում է ներկայացրել մի շարք ընկերությունների։ Ինչպես նիստի ընթացքում նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, տաքսի ծառայություններ մատուցող 16 ընկերությունների շրջանում անցկացված դիտարկումն անբարեխիղճ մրցակցության դեպքեր է ի հայտ բերել։
«Տաքսի ծառայությունների շուկայի հետազոտությունը ցույց տվեց, որ թեև ավտոմեքենաներում տեղադրված հաշվիչները ճիշտ են աշխատում, այնուհանդերձ ավտոմեքենաների վրա նշված արժեքի վերաբերյալ տեղեկությունը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը»,– ասաց Շաբոյանը։
Ըստ նրա` մասնավորապես բոլոր տաքսիներում նշվում է, որ ուղևորության արժեքը կազմում է 1 կմ–ի դիմաց 100 դրամ, իսկ ուղևորության նվազագույն արժեքը` 500–600 դրամ, սակայն ոչ մի տեղ չի նշվում այն կիլոմետրաժը, որը հաշվարկվում է ուղևորության նվազագույն արժեքի, ավտոմեքենայի նստելավարձի և ուղևորին սպասելու ժամանակի դիմաց։
«Առիթից օգտվելով` շատ ծառայություններ որպես նվազագույն գումար սահմանում են 2 կմ–ը, որից հետո հաշվիչը սկսում է հաշվարկել ըստ կիլոմետրաժի, ինչը մեկ կիլոմետրի դիմաց ուղևորության գնի աճի է հանգեցնում` մինչև 120–150 դրամ, ինչպես նաև գումարի մեջ ներառում է նստելավարձը` 100–200 դրամ և ուղևորի սպասելավճարը`սկսած 5 րոպեից, ինչը նշված չէ սակագներում և հետևաբար մոլորեցնում է ուղևորին և անբարեխիղճ մրցակցության դրսևորում է հանդիսանում»,– ասաց Շաբոյանը։
Նա նշեց, որ խախտումների բացահայտման հետ կապված ՏՄՊՊՀ–ն թերությունները վերացնելու պահանջով խիստ նկատողություն է ներկայացրել` ստուգում անցած ընկերությունների նկատմամբ առավել խիստ պատժամիջոցներ չկիրառելով, քանի որ «հետազոտությունն ընտրովի է եղել, իսկ շուկայի խնդիրները նույնն են և գոյություն ունեն ոլորտի գրեթե բոլոր սուբյեկտներում»։
Այդ կապակցությամբ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը կպատրաստի և Տրանսպորտի և կապի նախարարությանը կներկայացնի օրենսդրական փոփոխություններ մտցնելու մասին առաջարկը, որը կստիպի բոլոր տաքսի ծառայություներին տեղեկացնել այն բոլոր գործոնները, որոնք անդրադառնում են գնագոյացման վրա։
Ընկերություններից մեկի ղեկավարն իր հերթին առաջարկեց ծառայությունների միասնական միջին արժեք սահմանել, ինչը թույլ կտա բոլոր տաքսի ծառայություններին աշխատել միասնական ստանդարտով և միասնական սակագներով։ ($1 –ը` 405,54 դրամ) –0-