Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա

Այսօր, 15:05
Այս քայլով նախագահը փորձում է ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի վրա՝ ստիպելով նրան միանալ իր  Խաղաղության խորհրդի  նախաձեռնությանը
Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի ներկրման վրա։

Այս քայլով նախագահը փորձում է ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի վրա՝ ստիպելով նրան միանալ իր Խաղաղության խորհրդի նախաձեռնությանը, գրում է Reuters–ը։ 

Նախաձեռնության նպատակն է համաշխարհային հակամարտությունների կարգավորումը։ Նախատեսվում է, որ խորհուրդն առաջնահերթ կզբաղվի Գազայի հատվածում տիրող իրավիճակով, այնուհետև կանցնի այլ հակամարտությունների։ 

Այս նախաձեռնությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել ՄԱԿ-ի դերի վերաբերյալ, և Մակրոնին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է մերժել խորհրդին միանալու հրավերը։ 

Անդրադառնալով Մակրոնի դիրքորոշման մասին հարցին՝ Թրամփը հայտարարել է, որ նրան ոչ ոք չի ուզում, որովհետև շատ շուտով նա կլքի իր պաշտոնը։ 

«Ես 200% մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա», - նշել է ԱՄՆ նախագահը՝ միևնույն ժամանակ ընգծելով, որ Մակրոնը պարտավոր չէ միանալ։