Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ նախատեսում է ջերմոցային տնտեսության ոլորտում 80 մլն դոլարի չափով մի շարք նախագծեր իրականացնել

12.07.2012, 19:02
ՎՏԲ-Հայաստան Բանկը մի քանի նախագծեր է վերանայում Հայաստանում ջերմոցների կառուցման և ջերմոցային տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք մոտ 80 մլն դոլար են գնահատվում, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մի քանի նախագծեր է վերանայում Հայաստանում ջերմոցների կառուցման և ջերմոցային տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք մոտ 80 մլն դոլար են գնահատվում, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը։ 

«Դա ջերմոցային տնտեսության զարգացման ռազմավարական ծրագիր է, այն վերաբերում է ոչ միայն վարդերի արտադրությանը, այլ նաև գյուղատնտեսական արտադրանքին, ինչպես՝ լոլիկը, պղպեղը»,- հինգշաբթի «Էկոտոմատո» ընկերության ջերմոցային տնտեսության այցելության ընթացքում լրագրողներին ասաց նա։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է հոլանդական վարդերի արտադրությամբ զբաղվող «Էկոտոմատո» ընկերության նոր ջերմոցի շինարարության համաֆինանսավորմանը՝ հատկացնելով 4 մլն դոլար։ Նախագիծն իրականացվում է Արդշինինվեստբանկի հետ համաֆինանսավորմամբ, որի մասնաբաժինը կազմում է 3 մլն դոլար։ 

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի «Էկոտոմատո» ընկերության հետ առաջին նախագիծը հաջողվի։ Տվյալ պահին ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի»,- ասաց Գուսևը։ 

Խոսելով ջերմոցային տնտեսության ոլորտում նախատեսված ծրագրերի մասին, Գուսևն ասաց, որ դրանք բոլորը կուղղվեն արտահանմանը։ 

«Մեր առանցքային խնդիրներից մեկը Հայաստանում արտահանմանն ուղղված արտադրությանն աջակցելն է, քանի որ այն «կազդուրում է» տնտեսությունը»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ ըստ որոշ նախագծերի նախատեսվում է  «Dalsem» հոլանդական ընկերության հետ համագործակցությունը։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:

Dalsem (Dalsem Horticultural Projects B.V.) ընկերության հոլանդական խումբը հանդիսանում է ջերմոցային տնտեսությունների և սնկային արտադրության բնագավառում աշխարհահռչակ մշակող։ Dalsem-ը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսությունների առաջատարներից մեկը աշխարհում։ -0-