Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+4

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի հետ

05.11.2018, 17:27
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը Հայաստանի  առաջատար  ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի հետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի հետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն մտադիր են ստեղծել հարթակ՝ փոխհարաբերությունների հետագա ամրապնդման համար, իրականացնել երկրում էներգետիկ ոլորտի դինամիկ զարգացմանն ուղղված ծրագրեր: Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում և համատեղ մշակել և ներդնել ֆինանսական գործիքներ, որոնք կապահովեն գործընկերային փոխգործակցության առավելագույն արդյունավետություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-