Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր

08.08.2025, 15:25
Յունիբանկը և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կնքել են երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր
Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կնքել են երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր։

Համագործակցության շրջանակում Յունիբանկը դարձել է ակումբի ոսկե հովանավորը՝ աջակցելով «Ալաշկերտ»-ին Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկը երկար տարիներ ակտիվորեն նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում է հովանավորության լայն ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ և ձյուդո։

Բանկն աջակցում է մարզիկներին իրենց նպատակներին հասնելու ճանապարհին՝ ոգեշնչելով երիտասարդ սերնդին՝ առողջ և ակտիվ կենսակերպի մշակույթի ձևավորման գործում։

«Ալաշկերտ» ՖԱ-ի աջակցությունն այս ռազմավարության կարևոր մաս է։ Համագործակցությունը միտված է ակումբի հետագա զարգացմանը և նոր մարզական հաջողությունների համար պայմանների ստեղծմանը։

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի առաջատարներից է՝ Հայաստանի քառակի չեմպիոն, երկրի գավաթակիր և եռակի սուպերգավաթակիր։