Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստան կատարված օտարերկրյա ուղիղ ներդրումները I եռամսյակում կրճատվել են` հասնելով 7,6 մլն դոլարի

05.06.2019, 16:04
Հայաստան իրական հատված կատարված օտարերկրյա ուղիղ ներդրումների զուտ հոսքերը 2019թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 3,7 մլրդ դրամ ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 40,7 մլրդ դրամի համեմատ։
Հայաստան կատարված օտարերկրյա ուղիղ ներդրումները I եռամսյակում կրճատվել են` հասնելով 7,6 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստան իրական հատված կատարված օտարերկրյա ուղիղ ներդրումների զուտ հոսքերը 2019թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 3,7 մլրդ դրամ (7,6 մլն դոլար)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 40,7 մլրդ դրամի համեմատ (83,6 մլն դոլար)։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տվյալները։

ԱՎԿ–ի տվյալներով, Հայաստան կատարված օտարերկրյա ուղիղ ներդրումների ամենազգալի ծավալը, 2019թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում, բաժին է հասել Ռուսաստանին։ Օտարերկրյա ուղիղ ներդրումների զուտ ներհոսքը ՌԴ–ից հաշվետու ժամանակահատվածում կազմել է 12,5 մլրդ դրամ` 2018թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 5,7 մլրդ դրամի համեմատ։

Հայաստան կատարված օտարերկրյա ուղիղ ներդրումների զգալի ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է նաև Իտալիայից` 3,8 մլրդ դրամ, Լիբանանից` 1,98 մլրդ դրամ, Ֆինլանդիայից` 1,94 մլրդ դրամ, Կիպրոսից` 1,13 մլրդ դրամ, ԱՄԷ–ից` 1 մլրդ դրամց։ 

Հատկանշական է, որ 2018թ.–ի առաջին եռամսյակում և այլ ժամանակահատվածներում օտարերկրյա ուղիղ ներդրումների ամենամեծ ծավալը գրանցվել է Ջերսի կղզուց, որը համարվում է այսպես կոչված «հարկային դրախտ»։ Այսպես, 2018թ.–ի առաջին Ջերսիից կատարված եռամսյակում օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմել են 20,6 մլրդ դրամ, իսկ 2019թ.–ի առաջին եռամսյակում ներդրումներ այնտեղից չեն արձանագրվել։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումների համախառն զուտ ներհոսքը կազմել է 47,3 մլրդ դրամ` 2018թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 32,2 մլրդ դրամի համեմատ։ 

Համախառն օտարերկրյա ներդրումների համախառն զուտ հոսքերում ներառվում են ուղիղ, պորտֆելային և այլ ներդրումները (վարկեր, փոխառություններ և այլ պարտավորություններ)։

ԱՎԿ–ի համաձայն, զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: ($1 – 480,02 դրամ)։–0–