Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղավիացիայի ոլորտում

15.05.2024, 12:49
Հանդիպման ընթացքում ստորագրվել է տեխնիկական համաձայնագիր ավիացիայի ոլորտում
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղավիացիայի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև, հայտնում է Քաղավիացիայի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու բարեկամ երկրների միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության ամրապանդման և ընդլայնման հետ կապված հարցեր։ 

Հանդիպման ընթացքում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետության, Էկոլոգիական անցումների և տարածքային համաչափ զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության միջև ավիացիայի ոլորտում տեխնիկական համաձայնագիրը»։ 

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։