Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԿԲ–ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%

14.09.2021, 12:57
Վերջին անգամ ԿԲ–ն փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2021թ.–ի օգոստոսի 3–ին` բարձրացնելով 0,5 տոկոսային կետով` մինչև 7%
ԿԲ–ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբրերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%:

Վերջին անգամ ԿԲ–ն փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2021թ.–ի օգոստոսի 3–ին` բարձրացնելով 0,5 տոկոսային կետով` մինչև 7%:-0-