Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը. առաջադրվել է 13․9 մլն դրամ տուգանք. ՊԵԿ

20.09.2024, 13:05
Հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 13․9 մլն դրամի չափով տուգանք. ՊԵԿ
Օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը. առաջադրվել է 13․9 մլն դրամ տուգանք. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 13․9 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով: