Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում

09.03.2017, 12:21
Կարեն Կարապետյանը, նախօրեին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում,  այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը:
ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախօրեին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում,  այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել ՀԱԷԿ արտադրատնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները, ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվել է, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, կատարվել է շուրջ 4 հազար 500 միավոր սարքավորումների և համակարգերի զննում:

Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ -0-