Արցախը շահագրգռված է Բելգիայի հետ գործարար կապերի զարգացման ու ընդլայնման հարցում. նախագահ
16.10.2013,
14:29
Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ, նախօրեին Բրյուսելում Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ, նախօրեին Բրյուսելում Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, բելգիացի մի խումբ գործարարների հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ Արցախը Բելգիան դիտարկում է որպես քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ և բարձր բիզնես կուլտուրա ունեցող երկիր, որի հետ փոխգործակցությունը օգտակար կլինի ինչպես երկրի, այնպես էլ Բելգիայի գործարար շրջանակների համար` հաշվի առնելով Արցախում գործող լիբերալ հարկային դաշտը, էժան և որակյալ աշխատուժի և հարուստ բնական պաշարների առկայությունը, բնակչության կարգապահ և օրինապաշտ լինելը։
«Արցախի տնտեսական ներուժի և ներդրումային ծրագրերի մասին համապատասխան ներկայացումով հանդես է եկել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–