Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

13.02.2015, 12:18
Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, ուրբաթ հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, ուրբաթ հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր նախօրեին տեղական ժամանակով ժամը 13։30–ին քարաթափման հետևանքով  «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» մայրուղային գազատարում տեղի ունեցած վթարի պատճառով։

«Փետրվարի 12-ին ժամը 19:45-ից վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում վերսկսվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստրն է», որը մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում, որը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով։–0–