Рейтинг@Mail.ru
USD
368.07
EUR
421.59
RUB
4.9813
GEL
138.83
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ԴԱՀԿ պատվիրակությունը մեկնել է Փարիզ

13.03.2014, 12:09
Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։
ԴԱՀԿ պատվիրակությունը մեկնել է Փարիզ
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։

Ինչպես հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, պատվիրակությունը մասնակցելու է մարտի 14-ին կայանալիք Եվրոպական վերապատրաստման 7-րդ ամենամյա աշխատաժողովին:

Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Սերբիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի և մի շարք այլ երկրների համանուն ծառայությունների պատվիրակություններ: -0-