Рейтинг@Mail.ru
USD
368.42
EUR
424.9
RUB
5.0964
GEL
138.76
2026 թ. հունիսի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հուլիսի սկզբին Երևանում «Էներգետիկայի շաբաթ» կանցկացվի

17.06.2014, 13:46
Երևանում հուլիսի 2–3–ը «Էներգետիկայի շաբաթ» 2014 խորագրով միջոցառումների շարք կանցկացվի, հայտնում է միջոցառման կազմակերպիչներից մեկը` «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների կազմակերպման կենտրոն» ՍՊԸ–ն։
Հուլիսի սկզբին Երևանում «Էներգետիկայի շաբաթ» կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հուլիսի 2–3–ը «Էներգետիկայի շաբաթ» 2014 խորագրով միջոցառումների շարք կանցկացվի, հայտնում է միջոցառման կազմակերպիչներից մեկը` «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների կազմակերպման կենտրոն» ՍՊԸ–ն։
Միջոցառումների շարքի շրջանակում, որի կազմակերպիչն է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, կկազմակերպվի համաժողով և ցուցահանդես։

«Էներգետիկայի շաբաթ 2014»–ն ուղղված է Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի վերջին զարգացումներին, ներառյալ` օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթներն ու մոտ հեռանկարի ծրագրերը։

Երևանի Մոսկվայի տանն անցկացվելիք միջոցառումների շրջանակում նախատեսված են լիագումար նիստեր, քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, շնորհանդեսներ, ինչպես նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտների հայաստանյան շուկայի առաջարկները։

Քննարկումներին կմասնակցեն ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և շահագրգիռ այլ անձինք։

«Էներգետիկայի շաբաթ 2014»–ի կազմակերպմանն օժանդակում են Հայաստանի կառավարությունը, Համաշխարհային բանկը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։ -0-