Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում գործազրկությունը I եռամսյակում կազմել է 17,8 տոկոս՝ ավելանալով 0,9 տոկոսային կետով

07.07.2014, 11:57
Հայաստանում գործազրկության մակարդակը 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 17,8 տոկոս՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0,9 տոկոսային կետով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:
Հայաստանում գործազրկությունը I եռամսյակում կազմել է 17,8 տոկոս՝ ավելանալով 0,9 տոկոսային կետով
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործազրկության մակարդակը 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 17,8 տոկոս՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0,9 տոկոսային կետով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակն այս տարվա առաջին եռամսյակում քաղաքներում կազմել է 25,4 տոկոս, իսկ գյուղերում՝ 6,8 տոկոս:

Միաժամանակ աշխատանք փնտրող մարդկանց թիվը մայիսի վերջին կազմել է 65 հազար, որոնցից 61,9 հազարը գործազուրկ է: Ընդ որում մայրաքաղաքում աշխատանք է փնտրում 17,1 հազար մարդ:

Հաշվետու ժամանակահատվածում գործազուրկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 230,2 հազարով՝ հասնելով 253,9 հազարի, իսկ զբաղվածների թիվն ավելացել է՝ 1 129,4 հազարից հասնելով 1 175,8 հազարի:

Միաժամանակ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 429,6 հազար՝ ավելանալով 5,1 տոկոսով:

Հայաստանի աշխատանքային ռեսուրսներն առաջին եռամսյակում կազմել են 2 326,2 հազար մարդ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,6 տոկոսով:-0-